
Սերժ Սարգսյանին Նիկոլին բերելու համար մեղադրող Մուրազի Բորիկի տաղավարում հնչել է մի տեսակետ, թե իբր Սերժ Սարգսյանը հոգեբանական խնդիր է լուծում իմպիչմենտի գործընթաց նախաձեռնելու փորձերի միջոցով, իբր փորձ է արվում ապացուցել, թե ՀՀԿ-ն չէ, որ Նիկոլին իշխանության է բերել:
Բորիկը, որ իր տաղավարը դարձրել է երրորդ նախագահի դեմ իրականացվող սև քարոզչության բութ գոևծիք, սեփական հոգեբանական բարդույթները փորձել է պրոյեկտել Սարգսյանի վրա: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ պետք է երրորդ նախագահն ունենա որևէ բարդույթ, եթե հայտնի է, թե ինչպես են զարգացել դեպքերը 2018-ին: Բորիկը, որ կրկին մեջբերել է Վահրամ Բաղդասարյանի խոսքերն այն մասին, որ ՀՀԿ-ն է Նիկոլին իշխանությունը փոխանցել, փորձել է փաստի պարզ արձանագրումը որպես դավադրություն մատուցել մի դեպքում, երբ հատնի է,որ նույն ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն, որոնք Բորիկի տերերի հետ աֆիլացվող ուժեր են, նույնպես Նիկոլին կողմ են քվերակել, ընդ որում՝ սիրով են դա արել՝ Սարգսյանից ազատվելու մոլուցքով: Բա Բորիկը ինչո՞ւ այդ մասին մի ծպտուն անգամ չի հանում ու ողջ պատասխանատվությունը ՀՀԿ-ի վրա է բարդում:
Չի հանում, քանի որ եթե հանդգնի, հերը կանիծեն, փող չեն տա ուղղակի, ու Բորիկը ստիպված կլինի բացառապես անորակ օղի թորել ու մադկանց թունավորել: