
Կալլասը X սոցիալական ցանցում ուրբաթ՝ մայիսի 9-ին, հայտնել է.«Այսօր մենք նշում ենք Եվրոպայի օրը Ուկրաինայի և նրա ժողովրդի հետ միասին: Ի վերջո, ընտանիքում ուրախությունն ու դժվարությունները կիսում են բոլորը: Արտգործնախարարների հետ միասին մենք ուս ուսի կանգնած ենք Ուկրաինայի հետ հանուն խաղաղության, հանուն ապագայի, որին մենք հավատում ենք»,- գրել է Կալլասը:
Նա հրապարակել է լուսանկարներ հարգանքի արարողությունից։ Դատելով լուսանկարներից՝ եվրոպացի նախարարներն այցելել են Լիչակովյան գերեզմանատան Պատվո դաշտը, որտեղ թաղված են Ուկրաինայի զինվորները, որոնք զոհվել են Ռուսաստանի դեմ պատերազմում։ Արարողությանը ներկա են եղել նաև Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը, ԱԳ նախարար Անդրեյ Սիբիգան և Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել