Գլխավոր դատախազի տարեկան զեկույցի քննարկման ժամանակ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հետաքրքիր տեղեկություն է հայտնել: Բանից պարզվում է՝ «47 DESIGN ՍՊԸ»-ից, որի սեփականտերը Սիմոնյան Ալենի ընկեր Արսենն է, 2 տարի առաջ գնվել է ոսկուց պատրաստված թզբեհ, որի համար պետական բյուջեից վճարվել է 2,2 մլն դրամ գումար:
Սա մի փոքր դրվագ է այն հրեշավոր «ատկատից», որ տարիներ ի վեր ՔՊ-ն իրականացնում է՝ մսխելով հարկատուներիս գումարները, բայց ասենք նույն սահամանապահ զինվորականներին «կոպեկներ» է վճարում՝ «փող չկա» ասելով: Բայց ամենամեծ հարցն այն է, թե ում համար է Ալենը գնել այդ ոսկե թզբեհը, ո՞ւմ է նվիրել, նվիրե՞լ է, թե՞ իրեն պահել, գուցե լոմբարդ է դրել ու վերցրած փողով խաղադրո՞ւյք կատարել…
Սա խայտառակություն է, որ կատարվում է բոլորի աչքի առաջ, ու չկա մի գործիքակազմ, որի օգնությամբ հնարավոր կլիներ վերջ դնել այս անբարոյականությանը, որ գործվում է օրը ցերեկով: Հիշո՞ւմ եք, 2018-ին Նիկոլի լոզունգները, ի՞նչ եղան դրանք, ինչո՞ւ անէացան՝ վերածվելով ոսկե թզբեհների ու հունական կղզիներ տանող ավիատոմսերի…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել