Աննան, իհարկե, փոձել է ինքնափիառվել՝ այս անգամ գործին խառնելով աշխարհի գերտերություններից մեկին, ու մինչ Իլհամը Պեկինի հետ իր հարաբերությունները բարձրացնում է ռազմավարական մակարդակի, Աննան ինչ-որ կանանց է ուղարկում այնտեղ՝ փորձով փոխանակվելու, իսկ իրականում դրա անվան տակ ջանում է արդարացնել «Իմ քայլի» գոյությունը առհասարակ:
Հայ-չինական հարաբերություններն Աննան, ըստ էության, վերցրել է սեփական կուրացիայի տակ, իսկ թե ինչ նպատակով, կարելի է կռահել. հարկ է այդ հարաբերությունները պահել այն մակարդակի վրա, որ Հայաստանը հանկարծ առաջ չանցնի Ադրբեջանից ու ավելի սերտ հարաբերույուններ չհաստատի Պեկինի հետ, քան թշնամին:
Աննան այստեղ էլ է պատվեր կատարում, ուղղակի որպեսզի շատ չճչա, թե ում համար կամ ինչ նպատակով է աշխատում, նման կապիկություններով է զբաղվում՝ հանրության «աչքերին թոզ փչելով»:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4077
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



