Մուրազի Բորիկը, շարունակելով հակաքարոզչություն իրականացնել իմպիչմենտի տարբերակի դեմ, իր լսարանին փորձել է համոզել, թե իմպիչմենտ նախաձեռնելու վերաբեյալ մտահղացումը բացառապես պայմանավորված է Ռոբերտ Քոչարյանին քաղաքականապես չեզոքացնելու կամ վարկաբեկելու ցանկությամբ:

Ինչպես հայտնի է, «Պատիվ ունեմ»-ից պատգամավոր Մամիջանյանը հայտարարել է, որ եթե Հայաստան դաշինքը վարչապետի թեկնածու առաջադրի երկրորդ նախագահին, ապա իրենք կմիանան: Միևնույն ժամանակ հայտի է, որ «Պատիվ ունեմ»-ը իր կողմից վարչապետի թեկնածու չի էլ առաջադրել: Այսինքն՝ մարդիկ պատրաստակամություն են հայտնել՝ Ռոբերտ Քոչարյանին վարչապետ դարձնելու: Հետևաբար՝ հարց է առաջանում՝ եթե իմպիչմենտի նպատակը ոչ թե Նիկոլի հգարցերը լուծելն է, այլ իբր Քոչարյանին խաղից դուրս փողնելը, ինչպես պնդում են Բորիկն ու նրա հյուրերը, ինչո՞ւ են Քոչարյանի քաղաքական «ախոյանները», որպիսին Բորիկը ներկայացնում է երրորդ նախագահին ու նրա հետ աֆիլացվող քաղաքական ուժերին, գործիչներին, պատրաստակամություն հայտնում՝ հենց Քոչարյանին դարձնելու վարչապետ:

Իրականում բորիկներն ու նրանց տերերը լուծում են մեկ խնդիր. հասկանալով, որ շանս չունեն՝ Նիկոլին իրապես «ձեռնոց նետելու»՝ պայքարում են այսպես ասած երկրորդ տեղի համար՝ միաժամանակ երազելով այն մասին, որ արտաքին ուժերի օգնությամբ 2026-ին կկարողանան, այնուամենայնիվ, «կռել» ու երկրում միահեծան իշխանություն ձևավորել:

Նման մարդկանց համար շատ ավելի նախընտրելի է համարվում Նիկոլի մնալը, ու հենց դրա շնորհիվ է, որ Նիկոլը ցայսօր մնում է վարչապետ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել