Էներգիայի պաշար` մեր օրգանիզմինՇաբաթն ու կիրակին ամենահարմար օրերն են օրգանիզմը մաքրելու և էներգիայի պաշարները վերականգնելու համար: Սառնարանը զինեք թարմ մրգերով, բանջարեղենով և հանքային ջրերով: Ձեր առջև նպատակ դրեք, որ օգտագործելու եք միայն թարմ մթերք:

Առավոտյան դեռևս քաղցած փորին 1 բաժակ եռացրած-գոլացրած ջուր խմեք: Ջրին կարող եք ավելացնել 1 կիտրոնի կամ նարնջի քամած հյութ ավելացնել: Այս ըմպելիքը մաքրում է լյարդը և լեղուղիները: Օրը 3-4 բաժակ թարմ մրգերից կամ բանջարեղենից քամած հյութ խմեք: Հյութը կիսով չափ կարելի է նոսրացնել հանքային ջրով:
Եթե շաբաթ օրն եք որոշել բեռնաթափման օր անել, կիրակի օրը հնարավոր է թուլություն և մկանային ցավեր զգաք: Մի անհանգստացեք. ձեր օրգանիզմը մաքրվում է վնասակար նյութերից: Մի մոռացեք այդ օրերին որքան հնարավոր է շատ հանքային ջուր խմել:

Կարդալ ավելին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել