Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ մայիսի 6-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևան-Արտաշատ ավտոճանապարհի Արտաշատի խճուղում, ըստ բնակիչների, 9 ժամից ավելի է՝ կեղտաջուրը անխնա հոսում ու ողողում է մոտ 2 կմ-անոց ճանապարհը: 
 
Կեղտաջրի հոտը զգացվում է անգամ մի քանի հարյուր մետրից ու կեղտաջուրը լցվելու պատճառով երթևեկությունը որոշ հատվածներում դառնում է անկառավարելի, քանի որ վարորդները այդ կեղտաջրի միջով չեն վարում իրենց ավտոմեքենան՝ հասկանալի պատճաներով: 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ խնդրի մասին արդեն տեղյակ է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ում հանձնարարականով իր խորհրդական Կամո Արեյանը արդեն կապ է հաստատել «Վեոլիա ջուր» ընկերության պատասխաատուների հետ, ովքեր խոստացել են, որ 2-3 ժամվա ընթացքում խնդիրը կվերացնեն, իսկ խնդիրն այն է, որ կեղտաջրերի խողովակները խցանված են: 

Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը արդյոք տեղյակ է խնդրի մասին ու ինչ աշխատանքներ է կատարում դրա ուղղությամբ, հայտնի չէ: 

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
© https://shamshyan.com/hy/article/2025/05/06/1282976

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել