1in.am-ը գրում է.
Օսլոյում վերանորոգման ավարտից հետո տեղի է ունեցել Ekeberg քանդակների այգու վերաբացման հանդիսավոր արարողությունը: Այգին յուրահատուկ է բնության ու արվեստի համադրությամբ, հայտնում է Euromag-ը: Այգու վերանորոգման նպատակը այն ժամանակակից չափանիշներին համապատասխանեցնելն է:
Ekeberg այգին տեղակայված է բլուրների վրա, որտեղից քաղաքի կենտրոնի հիանալի տեսարան է բացվում: Այգին ունի ավելի քան 120 տարվա պատմություն:
Այն վայրում, որտեղ նկարիչ Էդվարդ Մունկն ստեղծել է իր ամենահայտնի «Ճիչ» կտավը, ստեղծվել է հարթակ, որտեղից հիասքանչ տեսարան է բացվում: Վերանորոգվել են նաև մի քանի հին առանձնատներ, որոնց հիման վրա բացվելու է բնության ու պատմության քաղաքային կենտրոն, ռեստորան ու մանկական ակումբ, հայտնում է Norway Post-ը:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/more_entertainment_218055.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել