
Խաղաղություն՝ ուրիշի ձեռքով գրված
Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանը պաշտոնապես հայտարարում է՝ Բաքու- Երևան խաղաղության պայմանագրի տեքստը պատրաստ է, և այն լիովին հիմնված է ադրբեջանական առաջարկների վրա։
Ադրբեջանի դեսպանի ընդգծումը, որ փաստաթուղթը համաձայնեցվել է առանց արտաքին միջամտության, առավելապես ուղղված է միջազգային դերակատարներին՝ հստակ մեսիջով․«Բաքուն հասել է իր նպատակին՝ առանց բարդ միջնորդությունների»: Սա վտանգավոր նախադեպ է ստեղծում, երբ ուժի լեզուն գերակայում է բանակցային գործընթացին։
Սա դիվանագիտական գործընթաց չէ, սա քաղաքական «փլուզում» է։
Սակայն ամենավտանգավոր ուղերձը վերաբերում է ՀՀ Սահմանադրությանը։ Դեսպանը փաստացի պահանջում է վերանայել այն՝ որպես խաղաղությանը խանգարող փաստաթուղթ։ Այսինքն՝ Հայաստանի ներքին իրավական համակարգը պետք է հարմարեցվի Բաքվի քաղաքական շահերին։ Սա միայն միջպետական ճնշում չէ։ Սա ուղիղ սպառնալիք է պետականության հիմքերին։
Մենք նախկինում լսել էինք՝ «Ղարաբաղը մոռացեք»։ Հիմա լսում ենք՝ «ձեր Սահմանադրությունն էլ մոռացեք»։
Պետությունը, որը չի պաշտպանում իր Սահմանադրությունը, չի կարող պաշտպանել նաև իր սահմանը։
Իշխանություն, որ պատրաստ է զիջել երկրի հիմքերը, չի կարող պահել երկրի սահմանները։
Եզրահանգում.
Մեզ թողնված ընտրությունը խեղաթյուրված է՝ խաղաղություն, որը գրվելու է ուրիշի ձեռքով, թե մշտական ճնշում՝ բոլոր ճակատներով։
Բայց իրական հարցը մեկն է.
ունի՞ արդյոք Հայաստանն իր դիրքն ու ձայնը, թե՞ պարզապես սպասում է հրամանին՝ «ստորագրիր»։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/story.php?story_fbid=10233346282311106&id=1594911888&rdid=zcfGApAYTT3KYa4W#
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել