Աննան նման ստատուս չէր գրի, եթե սեփական մաշկի վրա չզգար՝ ինչ է նշանակում անեծքների տակ քնել-արթնանալ: Նա նման գրառում է արել ի պատասխան իր հասցեին տարիներ ի վեր հնչող անեծքներին, որոնք չէին լինի, եթե այսօր կենդանի լինեին այն բազմահազար երիատասարդները, որոնք զոհվեցին 2020-ի պատեազմում միայն այն բանի համար, որ Նիկոլին ու Աննային չասեն դավաճան: Անեծքներ չէին լինի կամ կլինեին անհամեմատ ավելի քիչ ու մեղմ բովանդակության, եթե Արցախում Նիկոլի աչքի առաջ ու Աննայի ծափահարությունների ներքո չլիներ էթանիկ զտում:
Աննան չի հասկանում, սակայն, որ որքան ել կրթվի, ոչ միայն չի խուսափելու անեծքներից, այլև դրանք է՛լ ավելի շատ են իր գլխին թափվելու. այն կրթարշավը, որ հիմա Աննան է ձեռնարկել՝ թունավորելու միամիտների ուղեղը, ոչ պակաս կարևոր հաղթանակ է դառնալու թուրքերի համար, քան այն, ինչին ականատես դարձանք 2020-ի աշնանը:
Ողջ հայ ժողովուրդն է Աննային անիծում ու հայհոյում, ինչը բնական է. թուրքին հո չե՞ն օրհնում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



