Բորիկին, պարզվում է, հատկապես տվայտել է այն միտքը, որ միայն Սերժ Սարգսյանը կարող է երկիրն այս վիճակից դուրս բերել, փրկել: Բորիկը ոռնացել է, թե կոչերը՝ գալու ու Սարգսյանից ներողություն խնդրելու, չունեն հիմքեր. փրկող էր, թող 2018-ին փրկեր:

Պետք է հասկանալ, թե ինչու է Բորիկը ոռնում ու ջղաձգվում հատկապես այն մտքից, որ Սարգսյանը միայն կարող է երկիրն այս վիճակից դուրս բերել: Իրականում Բորիկը չէ, որ ոռնում ու բորբոքվում է, այլ՝ նրան ֆինանսավորողները: Իրենք իրենց «խեռոս» երևակայածները չեն կարողանում տանել այն միտքը, որ ընդդիմադիր դաշտում կարող է լինել իրական այլըտրանք: Հսկայական միջոցներ են ծախսում, որ համոզեն, թե իրեց այլընտրանք չկա, իրենք միակ ընդդիմադիրն են, բայց տակից բիզնես են անում, Նիկոլին լեգիտիմացնում ու մոտն ընդդիմություն աշխատում: Բորիկի ոռճղոցիի իրական հեղինակն այն «խեռոսներն» են, որոնք 2018-ին տեղի ունեցածի ժամանակ ձեռքերն էին շփում ու հրապարակներում «Սերժ մերժում»:

Ինչ վերաբերում է 2018-ի վերաբերյալ Բորիկի մուննաթին, ապա այստեղ ամեն ինչ պարզ է. Բորիկը փաստացի տրտնջում է, թե ինչու իր ու իր նմանների գլուխը Սերժ Սարգսյանը հրապարակներում չջարդեց:
Իսկ չջարդեց, որ ձեռքերը չկեղտոտի, չջարդեց, քանի որ հեռուն մտածեց, մարդասեր գտնվեց:
Բայց արդյոք արժե՞ր բորիկներին խնայել, որ մի նոր աղետ են բոլորի գլխին դարձել…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել