Անդոն, որ տապալեց տրասպորտի գների թանկացման դեմ յուր պայքարը, աշխատավորների խնդիրների ոչ ամբողջական ցուցակի հրապարակմամբ ի՞նչ խնդիր է փորձել լուծել, փորձել է բանից տեղյակ, խելացի երևա՞լ, թե՞ ինչ-որ դեղատոմս առաջարկել:
Մեծ սիրով կոչ կհնչեցներ փողոցային պայքարի դուրս գալ իր հետ միասին՝ հանուն բարձր աշխատավարձերի ու ոտնահարված իրավունքների, իհարկե, բայց դա չի արել: Ինչո՞ւ: Չի արել, քանի որ հասկացել է, որ ծիծաղելի իրավիճակում կհայտնվեր. 100 դրամի հարց չի կարողանում լուծել, ինչպե՞ս է դադարեցնելու ասենք բանկային ռեկետը կամ ստիպելու գործատուներին բարձրացնել աշխատավարձերը: Չէ, մեծ սիրով գուցե մի կռուգ էլ ժողովրդին կֆռացներ, բայց երևում է ՝ հրահանգ չի ստացել՝ ստիպված լինելով ֆեյսբուքյան ստատուսով բավարարվել:
Խորհուրդ՝ Անդոյին՝ հետայսու թող բավարարվի միայն ստատուսներ երկնելով. գործնական հարթությունում լրիվ զրո է:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4058
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



