Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցածը փայլուն կերպով ի ցույց է դնում Հայաստանի ողջ պետական ապարատի իրական դեմքը. ծեծուջարդը չի կարող որակվել որպես մասնավոր երևույթ և ամբողջությամբ արտացոլում է «Արևմտյան Հայաստանի» վերածվող պետության իշխող խմբակի անհանդուրժող բնույթն ու այն ատելությունը, որ տիրում է քաղաքակն մրցաիցների կամ պարզ քննադատների նկատմամբ:

Իհարկե, ՔՊ-ն կարող է ասել, թե Հանրապետություն կուսակցությունը ներկայացնող թաղապետը չի կարող ստվեր գցել կոնկրետ ՔՊ-ի վրա, բայց իրականությունը տրամագծորեն այլ է. նախ՝ Հանրապետութուն կուսակցությունը ՔՊ-ի քույր կուսակցությունն է՝ յուր պարագգլուխ Սարգսյան Արամով, ապա՝ դժվար թե առանց ՔՊ-ի լուռ համաձայնության ու աջակցության թաղախպետը հանդգներ ծեծուջադ կազմակերպել: Մյուս կողմից՝ ամեն ինչի համար պատասխանատու են իշխանությունները՝ անկախ նրանից, թե որ թաղապետը որ քաղաքական ուժի ներկայացուցիչ է կամ ասենք քանի տարեկան է, քանի որ երկրում նորմալ համակարգի ստեղծման խոստմամբ են ՔՊ-ականները ձայներ կորզել ազգաբնակչությունից, մինչդեռ փաստն այն է, որ համատարած քաոս ու ամենաթողություն է,իսկ համակարգն էլ թուրքական է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել