
Tert.am-ը գրում է.
Ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի վերաբերյալ ՍԴ որոշումն ունի լուրջ թերություններ, որոնք չպետք է անտեսվեն: Այս մասինլրագրողների հետ ընթացող հանդիպմանը հայտարարեց Սահմանադրական դատարան դիմած Ազգային ժողովի պատգամավորների ներկայացուցիչ, ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։
Նա նշեց, որ Սահմանդրական դատարանը մերժել է իր միջնորդությունը գործի լսումները բանավոր ընթացակարգով անցկացնելու վերաբերյալ, ինչը խախտում է Սահմանդրական դատարանի մասին օրենքի պահանջները։
«Դա շատ կարևոր էր, քանի որ հանրության համար պայմաններ կստեղծվեին լսելու, թե որոնք էին մեր փաստարկները, ինչ ենք մենք պնդում, որ սահմանդրական դրույթներն են դրա հիմքում։ Այնուամենայնիվ այս հնարավորությունն անտեսվեց»,-ասաց Հարությունյանը։
«Այն, ինչ ես կներկայացնեմ, որևէ աղերս չունի այն մոտեցման հետ, որ փորձ է արվում պաշտպանել կոռուպցիոն գույքը։ Ո՛չ։ Բայց ես ինչքան կողմ եմ, որ կոռուպցիայի արդյունքում ձեռք բերված գույքը բռնագանձվի, նույնքան դեմ եմ, որ հիմքում դրվի պոպուլիստական գաղափար, որ եթե ինչ-որ մեկը հարուստ է, դա նշանակում է, որ նա գողացել է։ Կոռուպցիայի դեմ պայքարն ինչքան էլ կարևոր լինի, միևնույն է, այն չի կարող հիմք լինել, որ խախտվեն սահմանդրական իրավունքները»,-ասաց Հարությունյանը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: