
Փեզեշքիանի հայտարարոթյունները հչում են մի կողմից՝ պակիստանահնդկական լարվածության, մյուս կողմից՝ Իրանում տեղի ունեցած ողերգության ֆոնին, որի զոհերի թիվն արդեն իսկ հասել է չորս տասնյակի: Կա տեսակետ, որ Իրանում տեղի ունեցածն դիվերսիա է՝ կազմակերպված թշնամական երկրի կողմից: Միաժամանակ հայտնի է, որ միջազգային ասպարեզում Հայաստանին այսօր սատարում է Հնդկաստանը, որի ոխերիմ թշնամի Պակիստան Թուրքիան տոննաներով զենք է արդեն ուղարկել Հանդկաստանի հետ հակամարտության ֆոնին: Միաժամանակ բոլորին է հայտնի, թե ինչպիսի ջերմ հարաբերություններ կան Պակիստանի ու Ադրբեջանի միջև:
Թուրքերը, հնարավոր է, կփորձեն օգտվել իրավիճակից ու խառնել Կովկասը, և հենց այդ գիտակցումից ելնելով է, որ Փեզեշքիանը ադրբեջանական ԶԼՄ-ին տված հարցազրույցում արել է համապատասխան շեշտադրումներ:
Իլհամն օրերս Չինաստանում էր՝ խորացնելու ադրբեջանաչինական հարաբերությունները: Իրանը Չինաստանի հետ սերտագույն կապերի մեջ է գտնվում. չինական տնտեսությունը մեծապես սնվում է իրանական նավթից, կան ստորագրված ռազմավարական բնույթի պայմանագրեր, Իրանն ունի բուֆերային երկրի գործառույթ Չինաստանի ու Արևմուտքի միջև և այլն: Եթե Իրանի համար հայաստանի տարածքային ամբողջականութան պահպանումը գերկարևոր է, ապա այն կարևոր պետք է լինի Չինաստանի համար նույնպես: Ի դեպ՝ կարևոր է ընդգծել նաև Մոսկվայի ու Թեհրանի հարաբերություններում ներկայումս առկա ջերմ հարաբերությունների փաստը, ոը ռազմավարական բնույթ է ստացել ու արտացոլվել համախատասխան միջպետական փաստաթղթում: Ասել կուզի՝ «Զանգեզուրի միջանցքի» հարցն Իլհամի համար պրակտիկորեն անլուծելի հարց է մնում, իսկ անլուծելիության գարանտը մնում է Իրանը՝ թիկունքում ունենալով կարևոր գերտերությունների աջակցությունը:
Իլհամի միակ շանսը կարող է Իրանի դեմ Իսրայելի հարձակումը լինել,բայց վերջին տխմարնել է հասկանում, որ եթե Ադրբեջանն անցնի Իսրայելի կողմը, Բաքուն մի քանի օրվա ընթացքում կանհետանա երկրի երեսից,և այդ մասին է նաև Փեզեշքիանի ուղերձը՝ Բաքվին, որ կոչ է արել Ադրբեջանին լավ հարաբերություններ ունենալ Իրանի հետ:
Այս ֆոնին Մեհրի բանի մարդու միակ հույսը կրկին մնում է Նիկոլը. այն ինչ որ չի կարող Իլհամը, կյանքի կկոչի Նիկոլը, իսկ թե ինչպես, դա արդեն Հակոբյան Աննայի խնդիրն է…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել