Tert.am-ը գրում է․

Բաքուն «խստորեն դատապարտում է  ադրբեջանական դրոշի այրումը» ապրիլի 23-ին Երևանում Ջահերով երթի ժամանակ, ինչպես նաև ապրիլի 24-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում հայ համայնքի հավաքի ժամանակ։ Այս մասին ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը այս գործողությունները գնահատել է որպես «Հայաստանում և նրա սահմաններից դուրս դեռևս ուժեղ ռևանշիստական և էթնիկ ատելության վրա հիմնված մտածողության բացահայտ դրսևորում»։

Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության համաձայն, Հայաստանի և Ֆրանսիայի իշխանությունները պետք է անհապաղ կանխեին նման արշավները, որոնք էթնիկական ատելության դրսևորում են, և ձեռնարկեին համապատասխան անվտանգության միջոցառումներ։

Բացի այդ, Բաքուն կոչ է արել պատասխանատվության ենթարկել «այս վանդալիզմի գործողությունները կատարածներին»։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը նաև կոչ է արել միջազգային հանրությանը խստորեն դատապարտել այս սադրիչ գործողությունները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել