Tert.am-ը գրում է.

Պետք է ընդդիմանանք Ադրբեջանի շարունակական ագրեսիային և պնդենք, որ հայ ռազմագերիներն ազատ արձակվեն. այս մասին X-ում գրել է ԱՄՆ Սենատի անդամ Ադամ Շիֆը:

«Գլենդեյլի հայ համայնքի կողքին կանգնած՝ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը։ Մենք պետք է ընդդիմանանք Ադրբեջանի շարունակական ագրեսիային և պնդենք, որ ազատ արձակվեն հայ ռազմագերիներы։ Եվ մենք պետք է արդարություն պահանջենք», - գրել է քաղաքական գործիչն ու կից լուսանկար հրապարակել Կալիֆոռնիայում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողությունից։

Ինչպես նշում է Asbarez-ը, Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարության մեջ սենատորը նշել է, որ Միացյալ Նահանգները պետք է կոչ անի Ադրբեջանին ազատ արձակել հայ պատանդներին, առաջ մղի հայերի պաշտպանված վերադարձն Արցախ և ուշադրություն հրավիրի Ադրբեջանի կողմից հայկական կրոնական և մշակութային վայրերի ոչնչացման և պղծման վրա, որի նպատակն է հայկական մշակույթն ու պատմությունը ջնջելը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել