Այնպես էր ստացվել, որ երեկ մի հարցազրույց էի վերցրել «Երաժշտության շաբաթ Երևանում» փառատոնի կազմակերպիչներից, որը վերաբերվում էր այօր կայանալիք Աբրահամ Ռուսսոյի համերգին՝ մասնավորապես ու հենց Ռուսսոյին՝ ընդհանրապես:
Եթե հակիրճ ներկայացնեմ մեսսիջը, ապա դա հետևյալում էր. Ռուսսոն քցող ու ժլատ մարդ է, ով հանուն փողի իր ազգության վրա էլ կթքի, ցանկացած սկզբունք էլ կդավաճանի, իսկ նրա էժանանագին համերգին գնալն անթասիբություն է:
Դե, հարցազրույցին վերստին չանդրադառնամ, կարող եք կարդալ ինքներդ, ուղղակի ուզում եմ իմ մի քանի դիտարկումներով կիսվել, հատկապես հաշվի առնելով, որ վերջերս հաճախակիացել են այս կամ այն երգչի համերգները բոյկոտելու վերաբերյալ հնչող կոչերը...
Ակամայից մոտս անալոգիաներ ծագեցին Արմենչիկի համերգի հետ, բայց ավելի խորը նայելուց, այս երկու իրավիճակները կարելի է միայն վերապահումով նմանեցնել իրար, որովհետև, ի վերջո Արմենչիկին ոչ ոք չի կարող մեղադրել, որ ինչ որ մի տեղ թաքցրել է իր հայ լինելը, կամ առավել ևս հայտարարել որ թուրք է: Բացի դրանից, գոնե ես դեռ չեմ լսել, որ Արմենչիկին մեղադրեն մարդկանց քցելու ու գողություն անելու մեջ: Ըստ էության, միակ պրետենզիան Արմենչիկի նկատմամբ նրա մատուցած երաժշտությունն ու դրա որակն էր և վերջ:
Անձամբ ինձ համար երկրորդական հարց է, թե ինչ ազգության ու ինչ մարդկային որակների տեր է երաժիշտը, եթե նա որակյալ ու ճաշակով երաժշտություն է մատուցում: Ազգության տեսակետից, կարող եմ նշել, որ Մուսլիմ Մագոմաեվն օրինակ ադրբեջանցի էր, բայց ես նրան ուղղակի փառահեղ երգիչ եմ համարում, Էլթոն Ջոնը այլասերված շան որդի է, բայց հանճարեղ երաժիշտ է, նույնն էլ կարելի է ասել ԶԻԱՀ-ից մահացած Ֆրեդդի Մերկուրի մասին... բայց պարոնայք, այս երեքն էլ լեգենդար երաժիշտներ են ու ինձ իրենց էթնիկ պատկանելիությունն ու մարդկային որակները չեն խանգարում, որպեսզի ես հաճույք ստանամ նրանց երաժշտությունից:
Բայց դա Մագամևը, Ջոնն ու Մերկուրին են, իսկ այստեղ մենք ունենք լրիվ այլ (ան)որակ երաժշտություն՝ թուրքա-արաբական կլկլոցներով, ֆանագրամայով ու իրար խիստ նման կատարումներով: Եթե խոսում ենք Ռուսսոյի ու առավել ևս նրա համերգի մասին, կարող եմ իմ անձնական կարծիքը հայտնել. անկախ նրանից, կբոյկոտեն համերգը, թե չեն բոյկոտ, դա էկական չէ, որովհետև խնդիրը դրանով չի լուծվում:
Չէ՞ որ միևնույն միջոցին Փարվանայում անզուգական կլկլոցներով ֆուռորներ է անելու Թաթուլը, իսկ նույն Ռուսսոյի слащавый կատարումները իր փլեյեռով լսելիս է լինելու դեռահաս մի աղջիկ, ում շատ են դուր գալիս կապույտ աչքեր ու թաթուլական կլկլոցներ՝ ռուսերեն կատարումով (ռազ ուժ ռուսերեն ա, ուրեմն էլ ռաբիզ չի)...
Զավեշտալին այն է, որ Ռուսսոն ոչ մեկի մրգին էլ չէր լինի, եթե ինքը ռուսական էստրադայից չլիներ ու իրան Муз ТВ-թով ցույց տված չլինեին, որովհետև իրականում նա ահավոր միջակ կատարող է, որի կողմից ես դեռ նորմալ կենդանի կատարում չեմ էլ տեսել, իսկ այս աժիոտաժը պայմանավորված է երեք հիմնական պատճառներով՝ փոքր ազգերի բարդույթով (Ռուսսոն ՀԱՅ ա, ո՞նց չգնամ իրա համերգին), օտարամոլությամբ (Ռուսսոն Ռուսաստան գիտե՞ս ի՜նչ հայտնի ա), դե մեկ էլ հասարակության մեջ շատ լուրջ մասշտաբների հասնող անճաշակությամբ ու թուրքական կլկլոցների սիրով: Այդքան մի բան և մինչև այս խնդիրների հետ չաշխատվի, կարելի է միլլիոն անգամ բոյկոտել Ռուսսոյին կամ այլ մեկին, ոչինչ չի փոխվի, որովհետև Ռուսսոները խնդրի հետևանքներն են, ոչ թե պատճառները:



