ՀՀ պետական եկամուտների կոմիտեի էլեկտրոնային կառավարման համակարգերը ապրիլի 21-ին աշխատել են խափանումներով։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊԵԿ-ից, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը` հաշվարկ-հաշվետվությունների ներկայացման վերջնաժամկետը երկարաձգվում է մինչև ապրիլի 23-ը ներառյալ: Միաժամանակ, կոմիտեն հայտնում է, որ ապրիլի 22-ին և 23-ին ներկայացված հաշվարկ-հաշվետվությունների համար համակարգի կողմից տույժեր չեն հաշվարկվելու։
ՊԵԿ-ը հայցում է հարկ վճարողների ներողամտությունը` պատճառված անհարմարության համար։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել