Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Հռոմի Ֆրանցիսկոս պապի մահվան կապակցությամբ։  Այս մասին նշված է Փաշինյանի X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։ 
«Խորապես ցավում եմ Հռոմի Ֆրանցիսկոս պապի մահվան կապակցությամբ։ Վեհափառ Հայրապետի՝ խաղաղ և արդար աշխարհ ունենալու ակնառու առաջնորդությունը չի կարող մոռացվել։ Ցավակցում եմ աշխարհի բոլոր հավատացյալներին այս մեծ կորստի համար»,-նշել է Փաշինյանը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել