
Միայն «Նավակ Ճոճողի» վարքը բավարար է՝ փաստելու մամուլի ազատության մասին Հայկոյի հայտարարութան սնամեջությունը: Դատաիրավական համակարգի գլխին 2018-ից ի վեր Նիկոլի բերածը միայն բավական է՝ փաստելու, որ Հայկոն իրականության ընկալման հետ լրջագույն խնդիրներ ունի, քանի որ նույնիսկ ամենաբռնապետական երկրներում տեղի չի ունենում այն, ինչ որ՝ Նիկոլի Հայաստանում, երբ բաց տեքստով հայտարարվում է, որ չկա Հայաստանում մի դատավոր, որը չի կարող չանել գործադիր իշխանության ղեկավարի ասածը: Դրանից հետո Հայաստանի դատաիրավական համակարգը բռնաբարվեց այնպես, որ անգամ իշխանափոխությունից հետո դեռ երկար ժամանակ է պահանջվելու՝ այն շոուլի բերելու համար: Դե իսկ ինքնիշխանության մասով Հայկոյի արած պնդումներն առհասարակ ավելորդ է քննարկել. նույնիսկ 1%-անոց ինքնիշխանություն ունեցող երկիրը սեփական Սահմանադրությունը թշնամու թելադրանքով կփոխի՞: Նման քայլ կարող է անել միայն անվերապահ կապիտուլյացիայի ենթարկված պետությունը, ու չնայած Նիկոլը փորձում է ճամարտակել ու իբր բացատրություն հորինել, թե ինչու է որոշել հենց հիմա անել այդ քայլը, սակայն վերջին հիմարին էլ է պարզ,թ ե որն է Անկախության հռչակագրից հրաժարվելու բուն դրդրապատճառը:
Երկար կարելի է թերևս հերքել Կոնջորյան Հայոկի ստերը, բայց այսքանն էլ բավարար է՝ արձանագրելու, թե ինչ կարգի խաբեբաներ են անխտիր բոլոր ՔՊ-ականները:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4009
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել