Մայրիկին կեղծ դոլարներով խաբելով, տատիկին թոշակից կտրելու սուտ լուրը հայտնելով, հարազատների առաջ ուշագնաց լինելով է մեծացել Հայկ Պետրոսյանը: «Օյիններով» տղան Վարդան Պետրոսյանի գործը շարունակեց այնքան, մինչև հասկացավ, որ իրենը երգելն է ու հայկական երաժշտական մշակույթը նորովի ներկայացնելը: Հայկը դարձավ Շառլ Ազնավուրի դեսպանը և անգամ աշխարհահռչակ շանսոնյեի առաջ երգեց նրա երգերը: «Թիվ-թվաբանության» ռոբոտիկը ստուգել է Հայկի ազնավուրագիտության չափը, հնչեցրել հարցեր Շառլի ֆենոմենալ տաղանդի ու ստեղծագործական կյանքի մասին: Հայկն էլ պատմել է աննկարագրելի էմոցիաների մասին, երբ Շառլին հանդիպել է ելույթից հետո: Ազնավուրից՝ Կոմիտաս, 44-օրյա պատերազմ ու սեր. «Թիվ-թվաբանության» այս թողարկումը վերադարձ է մեր արմատներին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել