Tert.am-ը գրում է.https://tert.am/am/news/2025/04/21/tadevos-avetisyan/4228896

Նոր նախագծում բազմաթիվ խնդիրներ կան նոր ներդրվող համակարգի վերաբերյալ, այդ թվում նպատակից բխող, գործառույթից բխող, նաև իր տեխնիկական և այլ հարցերից, ի դեպ ասեմ, հունվարի մեկից այս տարվա փորձում եմ լրացնեմ այդ հայտարարագիրը։ Ամիսուկես չստացվեց, մի կերպ ծանոթ խառնեցի ՊԵԿ-ում, այդպես պաշտոնական դիրքս եմ չարաշահել, ասեմ իմանաք  լուրջ օրենքներ խախտելով, մի կերպ կարողացա այդպես ծանոթի միջոցով լրացնեմ։ Աժ նիստի ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանն ասաց պատգամավոր Բաբկեն Թունյանին:

«Անցած տարի ինչու այդ հաշվետվությունների ժամկետները պատրաստման համար անհրաժեշտ ժամկետները ձեզ պարզ չէր, որ ըստ այդմ կարգավորեիք, որ մարդկանց մոտ, օրինակ, ձեր ներդրվող համակարգի հանդեպ, ավելորդ բացասական սպասումներ չառաջանար»,-ասաց Ավետիսսյանը

«Այդ հարցում կարելի է չարաշահել պաշտոնական դիրքը, կարծում եմ նորմալ է։ Անցած տարի շատ քիչ թվով մարդիկ էին լրացնում և խնդիրների մեծ մասը ի հայտ եկավ այս տարի, երբ որ արդեն հայտրագիր լրացնողների թիվը կտրուկ աճեց։ Իհարկե, բոլորն էլ ցանկանում են, որ օրենքի ընդունման պահին բոլոր հնարավոր խնդիրները և ռիսկերը կանխատեսեն ու դրանք կանխեն, բայց ցավոք սրտի կյանքը ու փորձը ցույց է տալիս, որ այդպես գրեթե պրակտիկայում չի լինում, հատկապես, երբ որ փոփոխությունները վերաբերվում են մեծ թվով մարդկանց ու գլոբալ բնույթ ունեն»,-ասաց Բաբկեն Թունյանը:  

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել