
Հետաքրքիր է՝ Բորիկը որքան է գնահատում սեփական ձայնը, խնդիրը գնի՞, թե՞ երևույթի մեջ է նշմարում: Հայտնի է, որ աշխարհում Բորիկն ամենաշատն արժևորում է փողը և, իհարկե, փողատերերի հետ կոնստրուկտիվ հարաբերությունները նույնիսկ այն դեպքում, երբ նրանցից ոմանք հակառակ ճամբարում են հանգրվանում: Հայտնի է, օրինակ, որ նույն Գռզոյի հետ Բորիկը շատ լավ հարաբերություններ ունի և ունեցել է նաև նախկինում, երբ ասենք նրան պատկանող տարածքում նստելով էր Նիկոլին «ընդդիմանում»: Հետո Բորիկն այնքան ճարպիկ գտնվեց, որ սեփական հետույքը գցեց երկրորդ նախագահի հետ աֆիլացվող շրջանակների տակ՝ միաժամանակ լավ հարաբերութուններ պահպանելով նաև Գռզոյի հետ: Այս իմաստով Բորիկը կարողացավ իր ձայնը կամ իրեն ոչ թե 10000 դրամով, այլ հարյուրավոր կամ հազարավոր անգամ ավելի թանկ գնով վաճառել ու փորը հաստացնել՝ նախ՝ Գռզոյին, հետո նրա «քաղաքական հակառակորդներին» ծախվելով:
Բորիկները, որ 2018-ին Նիկոլի համար հետույք էին պատռում, այսօր չեն կարող ունենալ բարոյական իրավունք՝ միամիտ աչքեր անելու ու ողջ պատասխանատվությունը նախկին իշխանությունների վրա բարդելու. չլիներ իրենց նմաների աջացությունը՝ Նիկոլին, վերջինս այսօր տաքսի էր վարելու՝ կիլոմետրը 100 դրամով:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4057
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել