ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երախտագիտություն է հայտնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ղեկավարությանը և քաղաքական թևին Գազայի հատվածում ռուսաստանցի պատանդներին ազատ արձակելու համար: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

«Այն, որ ձեզ հաջողվեց ազատության մեջ հայտնվել, դա այն բանի արդյունքն է, որ Ռուսաստանը կայուն, երկարամյա հարաբերություններ ունի Պաղեստինի ժողովրդի հետ, ամենատարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Պետք է երախտագիտության խոսք հայտնենք ՀԱՄԱՍ-ի ղեկավարությանն ու քաղաքական թևին այն բանի համար, որ նրանք մեզ ընդառաջեցին և իրականացրին այս մարդասիրական գործողությունը», – ասել է Պուտինը 2023 թ. հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի կողմից գերեվարված ՌԴ քաղաքացիների հետ հանդիպմանը, որոնց շարժումը վերադարձրել է Մոսկվային:

Պուտինի խոսքով՝ Ռուսաստանն «ամեն ինչ անելու է, որպեսզի նման (մարդասիրական) գործողություններ հնարավորինս հաճախ կատարվեն»։ 

«Որպեսզի բոլոր մարդիկ, որոնք գտնվում են նման պայմաններում, ազատ արձակվեն», – ընդգծել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել