Tert.am-ը գրում է.

Խորապես համոզված եմ, որ այս իշխանությունը երկար կյանք չի ունենալու, և հաջորդ իշխանությունը չի լինելու միաբևեռ, այնպես որ յուրաքանչյուրն աշխատելու տեղ ունի։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:

Հարցին՝ ինչո՞ւ չեն նախաձեռնում փողոցային պայքար, Վարդանյանն ասաց. «Այս ընթացքում առնվազն երեք խոշոր փողոցային շարժում է եղել։ Եթե հիշում եք, առաջինը «Հայրենիքի փրկության» շարժումն էր, շարժումը համակարգում էր մեր խմբակցությունից Իշխան Սաղաթելյանը։ Վազգեն Մանուկյանը թեկնածու էր, առաջնորդ էր, շարժումը համակարգում էր: Շարժման համակարգմանը մասնակցում էին երկրորդ նախագահը, երրորդ նախագահը, Վազգեն Մանուկյանը, Արթուր Վանեցյանը, Գագիկ Ծառուկյանը, վեց հոգի:

Երկրորդ խոշոր շարժումը, «Դիմադրություն» շարժումը դարձյալ համակարգում էր Իշխան Սաղաթելյանը, և երրորդ՝ «Սրբազան պայքարի» շարժումն արդեն, իհարկե, Սրբազանն էր առաջնորդը, Սրբազանն էր սկսել, բայց էլի «Հայաստան» դաշինքն է հետագայում ունենում առանցքային դերակատարություն»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել