
Անդրանիկ Թևանյանի հայտարարություններն ավելի շատ հուզական են, քան քաղաքականապես հիմնավորված։ Մանիպուլյացիոն խոսքերով նա փորձում է ոչ միայն վիրավորել Սերժ Սարգսյանին, այլ նաև խեղաթյուրել պատմական իրականությունը։ Ասում է՝ ժողովուրդն առաջնորդի կարիք չունի։ Իսկ հետո ի՞նչ եղավ այդ «ինքնավստահ» ժողովրդից՝ քաոս, պարտություն, ազգային ինքնավստահության կորուստ ու անվստահություն պետության հանդեպ։
Սերժ Սարգսյանը երբեք չի առաջնորդվել ամբոխահաճոյությամբ։ Նա գործել է պետական մտածողությամբ՝ ապահովելով անվտանգություն, շարունակականություն ու արտաքին քաղաքական կայունություն։ Իսկ բանակցային անգրագիտության մասին Թևանյանի պնդումները ուղղակի ծիծաղելի են՝ հաշվի առնելով, թե ինչ մակարդակի վրա էր Ղարաբաղի հարցը Սարգսյանի օրոք։
Ի դեպ, չմոռանանք, որ հենց Անդրանիկ Թևանյանն էր առաջիններից մեկը, ով 2018-ին աջակցում էր Նիկոլ Փաշինյանին և նրա՝ իշխանության գալուն նպաստում էր իր վերլուծություններով, հրապարակումներով ու դիրքորոշմամբ։ Այն ժամանակվա «խիզախ ընդդիմադիրը» այսօր բառացի ու փոխաբերական իմաստով պաչում է Նիկոլ Փաշինյանի ճակատը։ Ինչպես ասում են՝ ժամանակը ամեն ինչ իր տեղն է դնում։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/100055324814075/posts/1166075298579953/?mibextid=wwXIfr&rdid=Drk14Kq05885ObFC#
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել