Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի  ներկայացուցիչներ Համլետ Մանուկյանը, Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը հաղթահարել են որակավորման փուլն ու դուրս եկել եզրափակիչ։
Մանուկյանը նժույգ թափեր վարժության որակավորման փուլում հավաքել է 14,400 միավոր և եզրափակիչ դուրս եկել 3-րդ տեղով։
Արթուր Ավետիսյանն օղակներ  վարժության եզրափակիչ է դուրս եկել առաջին տեղով՝ հավաքելով 14,466 միավոր։ Վահագն Դավթյանը նույն վարժության որակավորման փուլում 14,200 միավոր է վաստակել և եզրափակիչ դուրս եկել երկրորդ տեղով։
Ապրիլի 26-ին, հենացատկ վարժության որակավորման փուլում հանդես կգա Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել