Tert.amlife-ը գրում է․
«Մենք արդեն 13 տարի է միասին ենք ապրում, եղել ենք նույն կուրսից: Երկուսս էլ սովորել ենք ռեժիսուրայի կուրսում, ինքը լավ հասկանում է ինձ ու իմ զբաղվածությանը ըմբռնումով է մոտենում: Գաղտնիք չկա, ուղղակի սիրում ենք իրար: Իսկ իմ տնից երկարատև բացակայությունները կոմպենսացնում եմ նվերներով, որովհետև բոլոր կանայք կաշառակեր են»,- MediaHubTV-ի եթերում՝ խոսելով իր և կնոջ հարաբերությունների մասին, կատակելով ասել է դերասան, սցենարիստ, պրոդյուսեր Գարիկ Սեփխանյանը:
«Երբ նոր էինք ամուսնացել, հեշտ չէր, միասին շատ դժվարություններ ենք հաղթահարել ու երևի հենց դա է ամրացրել մեր հարաբերությունները: Երկուսով միասին կարողանում ենք ինչ-որ խնդիրներ լուծել, երբ դու ես նեղված՝ ինքն է քո կողքին, ինքն է նեղված՝ դու ես իր կողքին:
Ամբողջական հոդվածը՝ այստեղ։



