Հետաքրքիր է ինչու՞ մեր կայքերը չեն գրում մանկական Եվրատեսիլի մասին, ինչու՞ չեն գրում, որ 12 հրաշալի երեխաներ մեկ ժամից ավելի ուրախ տրամադրությամբ լցրեցին հ1-ի եթերը, ինչու՞ հաջողություն չեն մաղթում հաղթողին՝ Մոնիկա Ավանեսյանին, ով մեր երկիրը պետք է ներկայացնի միջազգային ասպարեզում: Պիտի անպայման մեկը մահանա, որ իրարից թխելով գրեն, ու իրարից առաջ ընկնելով թաղեն: Կարծես դա է մեր ապրելակերպը: Կարծես անհամբեր սպասեն, որ մի վատ բան լինի, որ արագ լուսաբանեն: 
Երևի շատերը նույնիսկ չգիտեն էլ, որ մանկական Եվրատեսիլի հայաստանյան նախնտրական փուլն էր: Ինչևէ շնորհավորում եմ Մոնիկային և հաղթական ելույթ մաղթում նաև Կիևում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել