Ապրիլի 14-19-ը Երևանի «Միկա» մարզահամալիրում կայանալու է «Երևանի քաղաքապետի գավաթ» բռնցքամարտի միջազգային մրցաշարը։ Բնականաբար, Հայաստանի հավաքականի բոլոր անդամներին հաղթանակ եմ մաղթում այս մրցաշարում։ Բայց։ Երևանի քաղաքապետն ի՞նչ կապ ունի բռնցքամարտի հետ։ Ի՞նչ առնչություն կա Տիգրան Ավինյանի ու հայկական լավագույն սպորտաձևերից մեկի միջև։ Տիգրան Ավինյանի մասին պատմության մեջ չկա գեթ մեկ բռնցքամարտի մասին հիշատակում(սա նրա կենսագրականը https://hy.m.wikipedia.org/wiki/Տիգրան_Ավինյան)։ Այսինքն՝ թողած, օրինակ, բռնցքամարտի Օլիմպիական խաղերի չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանին, Օլիմպիական խաղերի մեդալակիրներ Դավիթ Թորոսյանին, Հրաչիկ Ջավախյանին, ԽՍՀՄ լավագույն բռնցքամարտիկներից Իսրայել Հակոբկոխյանին, անկախ Հայաստանի պատմության լավագույն բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովին (ի դեպ, թվարկում եմ մարզիկներին՝ ըստ իրենց ցուցաբերած արդյունքների)՝ չկա՞ր մի արժանի մարդ, ում պատվին կնվիրվեր այս մրցաշարը։ Տիգրան Ավինյանի ի՞նչն ա սպորտի հետ կապված։ Կա՞ գեթ մեկ արդյունք, որն Արցախի հանձնումից, Երևանի բոլոր ոլորտները (փողոցներ, աղբահանություն, ջրագծեր, կանաչապատում և այլն) ավիրելուց հետո կարող է ծաղկել այս էակի հետ կապ ունենալուց հետո։
Համացանցում կան ահավոր շատ ինքնակոչներ, որոնց պատվին մրցաշարն անվանելու համար ես անգամ ձայն չէի հանի։ Արա, բայց քաղաքապետի գավա՞թ։ Ես առաջարկում եմ մի հատ էլ համատիրության ղեկավարի բաց մրցաշար անցկացնել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել