Տերերի կողմից կրկին փողոց գործուղված Թևանյան Անդոն որոշել է «пo-кpyпнoмy» խաղա՝լ տրանսպորտի գների թանկացման դեմ իր «պայքարը» վերածելով իշխանափոխության համար «պայքարի»: «Հասարակության էն հատվածը, որը կարծում էր, որ առանձին վերցրած խնդիրները կարելի է լուծել՝ էսպես ասած չքաղաքականացնելով հարցը, խնդիրն իշխանափոխության մակարդակի չհասցնելով, հիմա իրենք էլ կարող են համոզվել, որ նույնիսկ էս հարցերում Նիկոլ Փաշինյանը հետքայլ չի անում, և միայն քաղաքական փոփոխություններով է հնարավոր հասնել նաև այս սոցիալական խնդիրերի լուծմանը»,-հայտարարել է լացելու դեմք ընդունած Անդոն այգիում:

Փաստորեն՝ Անդոն ու նրա տերերը որոշել են Նիկոլին բարով-խերով մինչև 2026-ի ընտրություններ հասցնել ՝ նրան այդ եղանակով իբր «կռելու»: Այն,որ Անդոյի դեմքից տխրություն ու հոգնածություն է կաթում, խոսում է այն մասին, որ նա էլ է հասկանում, որ ինքը սովորական «պեշկա» է այս՝ բոլորին «դավադիտ» արած խաղում. քանի որ փող են տվել, որոշել են մինչև վերջ փողոցերում մաշել՝ կարծելով, թե նման կերպ կկարողանան նախաձեռնողականությունն իրենց ձեռքում պահել, թույլ չտալ, որ դաշտում այլ ուժեր ևս փորձեն ինքնադրսևորվել:

Մի անգամ տեսանք, թե ինչ է լինում, երբ Նիկոլին իշխանազրկելուն կոչված շարժումն Անդոն է առաջնորդում: Նա վերջում «ռայոններում» է հայտնվում, իսկ հավաքված զագվածն էլ՝ հիասթափվում ու հեռանում: Այս անգամ էլ է նույն բանը սպասվում, և այդ մասին Անդոն էլ է շատ լավ հասկանում, հասկանում է ու մտքում ինքն իրեն քֆուրտում, բայց ճար չունի. փողը գլխից է վերցրել ու գլխից մեծ բաներ խոտացել:

Միայն ցավակցել կարելի է այս խեղճին…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել