Psymag.am-ը գրում է.
Ինչպե՞ս հասկանալ համեստ մարդու զգացմունքները:
Եթե դու հայտնվել ես նման իրավիճակում, ապա պետք է զինվես համբերությամբ: Սովորաբար այդ մենք` աղջիկներս ենք ստիպում տղաներին տանջվել ու մոլորվել գուշակությունների մեջ: Իսկ ինչ, եթե ձեր զույգի դեպքում ամեն ինչ հակառակն է, և քո ամաչկոտ ընկերը ոչ մի կերպ չի համարձակվում խոսել իր զգացմունքների մասին: Ելքը մեկն է` կարդալ տողերի արանքում:
1.Նա անընդհատ նայում է քեզ:
Կարևոր չէ` դուք իրար մոտ եք գտնվում, թե տարածության վրա. նա հայացքը չի կտրում քեզանից: Ի դեպ, եթե դու բռնես նրա հայացքը, նա անմիջապես կփախցնի այն ու կսկսի նայել ուրիշ կողմ, բայց սրտիդ մոտ մի ընդունիր դա:
2. Քո ներկայությունը ստիպում է նրան ժպտալ:
Անգամ կարևոր չէ ներկայությունը. խոսքի մեջ միայն քո անվան հիշատակումն արդեն նրա մոտ ամաչկոտ ժպիտ կարող է առաջացնել:
3. Նա անհանգստանում է:
Նման տղաներն իրենց համակող զգացմունքներից ու վախից, որ մի բան այնպես չէ, անպայման սկսում են անհանգստանալ և, որպես տարբերակ, ամեն ինչ տակնուվրա անել ու փչացնել:
4. Նա քեզ հաճոյախոսություններ է անում:
Եթե նա քեզ հաճոյախոսություններ է անում անգամ ամենաանշան կամ ծիծաղելի առիթներով, ապա դա ցուցանիշ է, որ քո մեջ ամեն ինչ նրան հիացնում է, բայց նրա համար դժվար է ճիշտ բառեր ընտրել, որպեսզի արտահայտի դա:
5. Նա հաճախ է, կարծես պատահաբար, հանդիպում քեզ:
Մի ընդունիր նրան ինչպես սերիական մարդասպանի: Նման պատահական հանդիպումներն ուղղակի խոսում են այն մասին, որ նա ոչ մի օր ի վիճակի չէ ապրել առանց քեզ, թեկուզ մեկ րոպե:
6. Նա միշտ պատրաստ է օգնել քեզ:
Համեստները կարող են և ճարտար լեզու չունենալ, սակայն գործնականում նրանք միշտ պատրաստ են աջակցել, հատկապես, եթե օգնությունը պետք է նրանց համար կարևոր մարդուն:
Նյութն ամբողջությամբ` այստեղ