ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը ներառված են Անթալիայի միջազգային դիվանագիտական ֆորումի մասնակիցների ցանկում:

Ֆորումը կանցկացվի ապրիլի 11-13-ը «Դիվանագիտության վերականգնումը մասնատված աշխարհում» կարգախոսով՝ Էրդողանի հովանու ներքո։ Ակնկալվում է, որ դրան կմասնակցի շուրջ 4,800 ներկայացուցիչ148 երկրից, այդ թվում՝ 18-ը՝ պետությունների ղեկավարների մակարդակով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել