Tert.am-ը գրում է.

Տարիներ շարունակ հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգի առյուծի բաժինը ընկնում էր Հայաստանին տրամադրվող օգնության ծրագրերին։ Դա այն աջակցությունն էր, որ Վաշինգտոնը տրամադրում էր ոստիկանությանը, արդարադատության ոլորտին, դատական համակարգին, տնտեսական որոշ ծրագրերին և այլն։ Հիմա, երբ Թրամփը էապես կրճատեց արտաքին օգնությունը, հայ-ամերիկյան երկկողմ օրակարգն ավելի սնանկ դարձավ։ Եթե ամերիկյան օգնության ծրագրերն այլևս չեն քննարկվում, USAID-ն այլևս չկա, ապա փոխգործակցության ոլորտներն էլ էապես նվազել են։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:

«Սակայն այսօր բացվում է նոր հնարավորություն, և դա տեղի է ունենում Թրամփի կողմից նախաձեռնված մաքսատուրքերի պատերազմի արդյունքում։ Արդեն շուրջ 50 երկիր ցանկություն է հայտնել բանակցել ԱՄՆ-ի հետ նոր առևտրային պայմանների շուրջ, ինչը օգտակար է լինելու թե՛ ամերիկացիներին, թե՛ գործընկերներին։ Հայաստանը, իհարկե, առևտրի փոքր ծավալներ ունի ԱՄՆ-ի հետ, բայց մեր արտահանումը մեզ համար կենսական նշանակություն ունի։ Հետևաբար, սա մի ոլորտ է, որտեղ պետք է աշխատել (չնայած՝ ո՞վ աշխատի)։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել