Tert.am-ը գրում է.

Այսօր Բաքվի ռազմական դատարանում շարունակվում է օկուպացված Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործով» շինծու դատավարությունը:  Նշենք, որ նախորդ նիստին «ցուցմունք» էր տվել ավելի քան 20 «տուժող»։

Նրա դեմ շինծու գործը քննվում է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների դեմ գործից առանձնացված։  Ադրբեջանը Վարդանյանին մեղադրում է «խոշտանգումների», «շահադիտական գործունեության», «պատերազմի օրենքների խախտման», «ահաբեկչության», «ահաբեկչության ֆինանսավորման» համար:

Շինծու դատավարության գործընթացը մեկնարկել էր հունվարի 17-ին:

Հիշեցնենք, որ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների և քաղաքացիական անձանց Բաքվի դատարանը մեղադրում է «ահաբեկչության», «ռազմական հանցագործությունների», «ցեղասպանության» և այլ «հանցանքների» համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել