ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հետ քննարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած մաքսատուրքերի հարցը, ասվում է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Թեմի Բրյուսի հայտարարության մեջ։

Միացյալ Նահանգներ Իսրայելական ապրանքների արտահանման վրա 17% մաքսատուրք է սահմանված։

«Պետքարտուղար Մարկո Ռուբիոն խոսել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հետ՝ ընդգծելու ԱՄՆ աջակցությունն Իսրայելին։ Պետքարտուղարը քննարկել է իրավիճակը Գազայում և պատանդներին ազատելու վարչակազմի վճռականությունը, ինչպես նաև վերջերս հայտարարված մաքսատուրքերը», - ասվում է ԱՄՆ Պետքարտուղարության հայտարարության մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել