
Այսօր Բաքվի բանտում գտնվող Դավիթ Բաբայանի ծնունդն է:
Դավիթին արդեն 15 տարի է ճանաչում եմ, դեռ չեմ խոսում այն մասին, որ դրանից 4-ը` միասին, աշխատել ենք Արցախի նախագահի աշխատակազմում:
Ամբողջ կյանքը գիտությանն ու պետական ծառայությանը նվիրած մարդն այսօր բանտում է, այն էլ` ադրբեջանական:
Իր ընտանիքին ու երկրին նվիրված մարդ, ով անչափ սիրում էր Արցախն ու անմնացորդ նվիրված էր իր հայրենիքին:
Դավիթ ջան, ծնունդդ շնորհավոր:
Ազատություն քեզ ու Բաքվի բանտերում գտնվող բոլոր հայերին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.abrahamyan/posts/pfbid0NAdBHgYfMETVKucR1j49DXfSR8R9M3bj9CeigvfzW6aFWZnPsHgp1mvnYqete6sXl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել