«40+10» ծրագրի մասով նահանջ չի լինելու, Կառավարությունը որոշումը չի վերանայելու: Այս մասին այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացրած արցախցիների ներկայացուցիչներին ասել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:

Հանդիպմանը քննարկվել են միայն արցախցիների սոցիալական խնդիրները:

«Մենք միասին կորոշենք հետագա քայլերը և վաղը կհայտարարենք: Ամենայն հավանականությամբ, անցնելու ենք գործողությունների, բողոքի ակցիաները կշարունակվեն»,- ասացին արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի ներկայացուցիչները:

Արցախցիների վերադարձի և մնացած խնդիրների առնչությամբ էլ նշել են, որ կառավարությունը կպատասխանի գրավոր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել