Երեկվանից հազիվ եմ կարողանում ինձ տիրապետել, արցունքներս հազիվ եմ զսպում անգամ հիմա, բայց պիտի գրեմ,պիտի ասեմ այս ամենը քեզ իմ պապի իմ լավ ու բարի մարդ, իմ վարպետ Սոս Սարգսյան: Երջանիկ մարդ եմ համարում ինձ, որ ճանաչել եմ ձեզ, որ առիթ եմ ունեցել շփվելու ձեր հետ: Երբեք չեմ մոռանա ձեր վերաբերմունքը իմ հանդեպ հենց ընդունելության քննությունից, որ իմանալով տարիքս փորձում էիք ամեն ինչ անել, որ չընդունվեմ, որ միայնակ չապրեմ Երևանում: Քննության ժամանակ հարցրեցիք քա՞նի տարեկան ես, ես շատ հպարտ ու բարձր ձայնով, կարծելով, որ շատ լավ է ասացի 16 տաեկան եմ, դուք երկար նայեցիք ինձ, ապա շատ արագ դուրս եկաք քննական սենյակից, մոտեցաք հորս ու ջղային տոնով ասացիք Լևոն էս րեխեն մեղքա տար տուն, կմեծանա կբերես, բայց ոչինչ չստացվեց ընդունվեցի իստիտուտ, երբեք չեմ մոռանա, երբ ամեն օր իստիտուտի միջանցքում տեսնում էիք ինձ կանչում ձեր մոտ ու ականջիս թաքուն հարցնում, հաց կերել ես՞, պապան փող ուղարկելա՞, ձեռիդ փող կա՞ հո չե՞ս նեղվում,իհարկե ամեն ինչ կար, չէի նեղվում, բայց հարցերը իսկապես պետք էին ինձ ամեն օր լսել: Ծնողներս հեռու էին ինձանից, պապիկ չունեի դուք լրացնում էիք նրանց տեղը: Հիմա որբացանք բոլորս, որբացան ձեր ուսանողները որոնց դուք ձեր երեխաների ու թոռների պես էիք ընդունում:Պապ դուք միշտ մեզ սովորեցնում էիք լինել լավ քաղաքացի ու լավ մարդ հետո նոր լավ դերասաններ, մենք դարձանք ձեր իսկ օգնությամբ: Դուք միշտ մեզ ասում էիք ժպտացեք հիմա ժպտում ենք պապ ժպտում ենք...Բա հիմա ի՞նչ ենք անելու պապ, ու՞մ ենք ապացուցելու, որ բաշիբոզուկ չենք դարձել,ու՞մ ենք ժպտալու պապ...Էս ի՞նչ արեցիք, ինչու՞ ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել