
Գյումրու դեպքերի հաջորդ օրը նա եղել է ԱԺ-ում, շփվել գործընկերների հետ եւ լուտանքներ ստացել նրանցից, թե ինչպես կարող էր խայտառակել իրենց: Երեկոյան, երբ տեղեկացրել են, որ իր հարցը հասել է վարչություն, ու պետք է ներկայանա բացատրություններ տալու, շտապել է հայտարարություն անել։ Մանդատից հրաժարվելու հայտարարությունում նա նշել է․ «ԱԺ պատգամավորն իր առաքելությունում պարտավոր է չդրսեւորել անհարկի վարքագիծ», եւ տեղեկացրել է, որ ինքնառաջադրվում է ՔՊ կուսակցության վարչության առաջիկա ընտրություններում՝ որպես վարչության անդամի թեկնածու։ «Ինձ համար միանշանակ է, որ մեր կուսակցությունն ունի լրջագույն առողջացման եւ կերպարանափոխման կարիք»,- գրել է Վիլեն Գաբրիելյանը՝ առանց մանրամասնելու, թե ինչ առողջացման մասին է խոսքը: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ վերջին միտքը եւս հուշում է, որ Գաբրիելյանն ինքնակամ չի հեռանում եւ ակնարկում է, որ կուսակցությունում «հիվանդներ» շատ կան, ինքը միակը չէ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել