Globbing ձեր նման վատ ծառայություն մատուցող կա՞ ընդհանրապես Հայաստանում կամ աշխարհի երեսին։ Ո՞նց կարելի ա էսքան անպատասխանատու ու գլխառադ անող լինել, ինչի՞ վրա եք հույսներդ դրել ընդհանրապես։ Օգոստոսի 5-ին միամիտ իմանում եմ, որ ապրանքը պիտի առաքեն, էն դեպքում, երբ աշխատանքի եմ ու փաստացի ֆիզիկապես չեմ կարողանալու տանը լինել. առաքիչը հայտնում ա, որ առաքանին հետ պահեստ պիտի տանի՝ հաջորդ օրը կազմակերպելու համար։ Համաձայնում եմ, զանգում եմ սրանց կենտրոն, աշխատակիցն ասում ա եկեք հասցեն փոխենք աշխատանքի վայր, որ հաջորդ օրը մոտեցնելիս հարմար լինի։ Շատ լավ, առաջին հայացքից թվում ա քաղաքակիրթ առաջարկ, ասում եմ՝ մալադեց, ապրեն, էս ինչ customer-friendly են։ Բանից պարզվում ա մի տասն օր էլ պիտի հետևներից ընկնեմ։ 10 օր յոթ անգամ զանգից ու նույնաբովանդակ պատասխաններից հետո ապրանքս չկա. շատ հեզ, բարեհամբույր պատասխանում են, որ ցավում են ու կփոխանցեն եսիմ որ բաժնի եսիմ որ պետին, որ կապ հաստատի։
Դուք ժամանակակից աշխարհի տեխնոլոգիաներից ու կապի միջոցներից ընդհանրապես տեղյա՞կ եք։ Էս ո՞նց եք աշխատում, մարդկային ռեսուրս չունեք, փակվեք գնացեք տներով, մեզ էլ կրակը մի գցեք, թող աշխատեն նրանք, որ կարողանում են աշխատանքը կառավարել ու կազմակերպել։ Չինաստանից 5 օրում ապրանքը հասավ Հայաստան, Երևանի մի կետից մյուսը 10 օրում չեք կարողանում մի ստից առաքում կազմակերպել։ Վնասի փոխհատուցում եմ պահանջելու։ Թե ո՞նց կրակն ընկա սրանց ձեռքը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել