
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմից հետո Բալասանյանը, որ ջերմ հարաբերություններ ուներ ռուս խաղաղապահների հրամանատարության հետ, ներգրավված էր ադրբեջանցիների հետ բանակցություններում։ Արցախցիները Վիտոյին մեղադրել են նաեւ պատերազմից երկու տարի անց Փառուխը հանձնելու մեջ։ Բալասանյանն ասել է, որ ինքը կապ չունի, նրանց մեղադրանքների հասցեատերը չէ, Փառուխն էլ չէր կարող հանձնել, քանի որ ինքը եղել է Անվտանգության խորհրդի քարտուղար եւ չէր կարող զորքի հետքաշման հրաման տալ, այդ հրամանը տվել է ՊԲ հրամանատար Կամո Վարդանյանը, եւ նրանց ուղղորդել է Վարդանյանի կողմը: Ներկաները տպավորություն են ստացել, որ Վարդանյանը ՀՀ իշխանությունների հետ ջերմ հարաբերությունների շնորհիվ է, որ այս կորուստների համար պատասխանատվության չի կանչվում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել