Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ապրիլի 2-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Աշտարակի խճուղում: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:

«Մասնավորապես Աշտարակի խճուղում՝ Կարմիր խաչի հարակից ճանապարհահատվածում և Դավիթաշեն –Աշտարակի խճուղում՝ դեպի Աշտարակ ուղղությամբ կարգելվի հետադարձը»,- ասված է հաղորդագրությունում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել