Անդոն, որի կողմից առաջ մղվող թեկնածուի հավաքած տոկոսները բնավ տպավորիչ չեն, թիրախավորել է նրանց, որոնց փնովելու միջոցով տևական ժամանակ է՝ լուրջ փողեր է բռնում. ՀՀԿ-ին է ակնարկել:
Մինչդեռ Գյումրիի ընտրությունները ցույց տվեցին, որ նախ՝ Նիկոլն ընդունակ է ամեն ինչի՝ սեփական իշխանությունը վերարտադրելու, ապա՝ ՔՊ-ն բոլոր դեպքերում կարողանում է տարբեր գործիքակազմերի միջոցով առնվազը կրկնապատկել սեփական քվեների քանակը, որի շնորհիվ Սարիկը Գյումրիում բավական լուրջ թվով ձայներ է հավաքել: Մյուս կողմից՝ փաստվեց, որ անկախ նրանից թե Նիկոլի հետ ես գնում ընտրությունների, թե՝ առանց նրա, ոչ մի ընդդիմադիր ուժ միայնակ չի կարող գործնական հետևանք ունեցող արդյունք գրանցել, ուստի էական է դառնում համախմբված կերպով գործելը, ինչին, սակայն, խանգարում է Անդոյի՝ ցանկացած գնով հարստանալու մոլուցքը, երբ հանուն երկու կոպեկի չի դադարում «թելել Նիկոլի թելը»՝ պառակտելով ընդդիմադիր դաշտը:
Թևանյան Անդոն, իհարկե, խոշոր հաշվով սուբյեկտ չէ, այլ հանդիսանում է ընդդիմության շատ կոնկրետ թևը ներկայացնող ուժերի խամաճիկը, ուստի տվյալ դեպքում էական է դառնում ոչ թե այն, թե արդյոք կգիտակցի Անդոն այսքանը, այլ՝ այն, թե կգիտակցեն, արդյոք, այս իրականությունն Անդոյին փողի դիմաց մատների վրա խաղացող «կուկլավոդները», թե՞ կշարունակեն «քշել իրենց էշը»՝ երկիրը կործանելով:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/3927
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



