
ՀՖՖ երկու ղեկավարները՝ Արմեն Մելիքբեկյանն ու Արմեն Նիկողոսյանը, դարձել են իսկական խնդիր հայկական ֆուտբոլի զարգացման համար ու ամեն ինչում թաքնվում են օրվա իշխանության ստվերի տակ։ Այս մասին 24news-ի եթերում ասել է ՀՖՖ նախկին ղեկավար, գեներալ Սուրեն Աբրահամյանը։
Նա հիշեցրել է, որ երբ Հայաստանում իշխանություններ են փոխվել, ինքն ու ՀՖՖ մեկ այլ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը հրաժարական տվեցին, որովհետև հասկանում էին, որ իրենց մնալը վնաս է ֆուտբոլի համար։
«Էս ի՞նչ եք անում, ինչքան կարող տղա կա՝ ձեզնից հեռացրել եք, հիմա էլ այլանդակություններով ձերբակալել եք տալիս ֆուտբոլային երկրպագուներին։ Դուք չարիքի եք վերածվել», - նկատել է նա։
Նյութի աղբյուր՝ https://www.24news.am/news/391384
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել