
«Հինգ իրավապաշտպաններով» որոշեցինք ստանձնել ձերբակալված 80-անց տատիկների պաշտպանությունը. Սպասում ենք՝ ձեն տան։ Այս մասին իր էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը:
«Հիշեցնենք, որ տատիկները ձերբակալվել են մոտավորապես ժամը 15:00-ին՝ հօգուտ ընդդիմադիր թեկնածուներից մեկի, իբր, ընտրախախտում անելու կասկածով։
Ոստիկանության շենքի մոտ ենք, ձերբակալված տատիկներն այստեղ են։ Դեռ ներս չեն թողնում, թեև ըստ օրենքի՝ պարտավոր են անմիջապես ներս թողնել»,- գրել է նա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել