
Tert.am-ը գրում է.
Ես երբեք ոչ ծախվել եմ, ոչ որևիցե մեկը բարոյական իրավունք ունի իմ նկատմամբ նման բան ասել, ես հայրենիքի դավաճանների հետ ճանապարհ գնացողը չեմ, թեկուզ ոտքս ու ձեռքս էլ կտրվի, ինձ համար ամենաբարձրը դա ՀՀ-ն է և հայ ժողովուրդը: Այս մասին լրագրողների հետ զրույցում քվեարկությունից առաջ ասաց Կոմունիստական կուսակցության քաղաքապետի թեկնածու, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինքը խոցելի թեկնածու է և դա օգտագործելով ՔՊ-ն կարող է ստիպել նրան համագործակցել:
Դիտարկմանը՝ 2018-ին չգիտեիք, որ դավաճան են, նա ասաց. «2018 թվականին, որ ասում էի՝ քա՛յլ արա, մերժի՛ր Սերժին, շատ ճիշտ եմ արել, չէի ուզում, որ այդ իշխանությունը մնար երկրի ղեկին և չգիտեի, որ այդ օրվա իշխանությունը բերել է այսօրվա ՔՊ-ին ու Նիկոլին: Չէի պատկերացնում, որ երկուսն իրար հետ համագործակցված աշխատում էին, եթե իմանայի ուրիշ ձև կանեի»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: