Ժամը 11:00-ի դրությամբ, Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու ընտրություններին մասնակցել է 3,094 ընտրական իրավունք ունեցող անձ կամ ընտրողների 14.76%-ը: Փարաքարում ընտրական իրավունք ունի 20,967 անձ:

Շիրակի մարզի Գյումրի  համայնքի ավագանու արտահերթ ընտրություններին, ժամը 11:00-ի դրությամբ, մասնակցել է 8,100 ընտրող կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 7.28%-ը: Գյումրի համայնքում ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 111,236 է:

Երկու համայնքներում միասին քվեարկությանը մասնակցել է 11,194 ընտրող կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 8.47%-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել