Tert.am-ը գրում է.

Հուսով եմ՝ դատարանը կմերժի Մարտուն Գրիգորյանի հոր նկատմամբ վարչական վերահսկողություն խափանման միջոցի կիրառումը. նրան կալանավորելու հիմք չկա, ծիծաղելի է մեղադրանքը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Կամո Գրիգորյանի պաշտպան Սերգեյ Հարությունյանը:

«Հուսով եմ, որ ընտրությունների շեմին այդ շինծու, արհեստական գործով չի հաջողվի ճնշում իրականացնել, ինչը ներկայիս վարչախումբը փորձում է իրականացնել։ Նախկինում ընտրություններից առաջ նմանատիպ դեպքերի ականատես ենք եղել Վանաձորում, Վարդենիսում և այլ վարչական շրջաններում։ Այս անգամ մարտավարությունը փոխվել է, ընտրությունների նախօրեին է արվում՝ ընտրությունների վրա ազդեցություն ունենալու համար»,- ասաց նա:

Փաստաբանը հույս հայտնեց, որ իրենց կհաջողվի հաջողության հասնել, և կարճ ժամանակ անց Մարտուն Գրիգորյանի հայրն արդեն ազատության մեջ կլինի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել